ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Որդան կարմիր հրաշքը

Որդան կարմիր հրաշքը
07.03.2014 | 12:11

Այս մասին արժե, որ յուրաքանչյուր հայորդի իմանա, քանզի այս աննշան որդերի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների թագավորներն են իմացել ինչ¬որ անծանոթ Հայաստանի մասին։
Որդան կարմիրի մասին գրել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, հաստատելով, որ այս որդը միայն Այրարատյան գավառում է լինում՝ Երասխ գետի երկու ափերին փռված դաշտերում, ինչպես նաև Խոր վիրապի կողմերում։ Հռոմեացի պատմիչները նույնպես տեղեկացնում են, որ 275 թվին պարսից շահը Արեղիանոս կայսրին ծիրանագույն մի բանվածք է ուղարկում որպես ընծա, որի սքանչատեսիլ գույնն այնքան է զարմացնում ամեն բան տեսած կայսրին, որ անպայման ուզում է իմանալ դրա հայրենիքը, և նրան տեղեկացնում են, որ նման բան միայն Հայաստանում կա (հիմա արդեն հայտնի է, որ այդ որդերը լինում են նաև Լեհաստանի որոշ տեղանքներում ու Փոքր Ասիայում)։ Այդ ներկատու որդերը հայտնաբերվել են նաև Ամերիկայում աճող նովալ կոչվող ծառի վրա, նաև որոշ կակտուսների վրա են բազմանում դրանք։ Սրանց «բերքատվությունը» շատ բարձր է ու մեծ շահույթ է բերում հավաքողներին։
Ծիրանագույն ներկի մասին գրված է նաև Նոր կտակարանում. «Որդան կարմիրի հումքը յուրահատուկ որդերն են, որոնք ապրում ու սնվում են «չայիր» կոչվող սեզի վրա։ Սրանք տարին երկու անգամ, մայիս և օգոստոս ամիսներին՝ մինչև սեպտեմբեր, բազմանում են։ Ցուրտ ժամանակ դրանք քիչ են բազմանում։ Այդ մանրիկ որդերի արուն շատ փոքրիկ է, համարյա անտեսանելի, իսկ էգը ոսպի չափ է, և 1000-2000 ձվադրումից հետո մի տերևին կպած իսկույն մեռնում է, իսկ դրա ձագերը մոր կեղևի տակ սնվելով ու մեծանալով, դուրս են գալիս ու վազվզում խոտերի վրա։ Մարդիկ էլ մեծ համբերությամբ հավաքելով այդ մանրիկ որդերը, չորացնում են, ապա, եռացրած ջրով բացելով, ստանում են համապատասխան ներկը։
Հնում այդ մասին իմացել են նաև քրդերը, քաջ գիտակ էին դրանց բազմացման տեղին, մեծ ջանքեր գործադրելով հավաքում էին ներկատու որդերը ու եռացրած ջրում լուծելով, ներկում էին իրենց բրդեղենն ու կարպետներ գործում և թանկ վաճառելով, հարստանում էին։
Որդան կարմիրից են պատրաստում նաև Էջմիածնի կաթողիկոսների յուրահատուկ կնքամոմը։
Երբ Այրարատ գավառը անցավ ռուսների ձեռքը, նրանք, իմանալով որդան կարմիրի մասին, մասնավոր ուշադրություն դարձրին դրանց միջոցով շահույթ ստանալու գործին։
Հիմա այդ մասին Հայաստանում քչերը գիտեն, քանի որ նմանատիպ արհեստական ներկեր ստանալու հնարավորություն է ստեղծվել, բայց առավել լուրջ գունային գամմա ստանալու համար դեռ կան նեղ մասնագիտությամբ գիտակներ, որոնք պատրաստում են ներկեր որդան կարմիրով:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ